Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Նման օպերացիաները, եթե առավելագույնը 72 ժամում հաղթանակ չեն ապահովում, դատապարտված են կրախի

Նման օպերացիաները, եթե առավելագույնը 72 ժամում հաղթանակ չեն ապահովում, դատապարտված են կրախի
14.08.2024 | 12:35

ՌԴ Կուրսկի մարզ, ուկրաինական բանակային զորամասերի (ոչ պակաս 10 հազար զինվոր և սպա) և թվով 4 առանձին վարձկան միավորումների, մոտ 4 հազար մարդ, ներխուժումը, սովորական սադրանք չէ և ոչ էլ արկածախնդրություն:

Դա շատ լավ կազմակերպված, մանրամասնորեն պլանավորված ու դերաբաշխում կատարած օպերացիա է:

Գլխավոր նպատակը՝ Ռուսաստանում կատարել պետական հեղաշրջում:

Օպերացիա, որին բացի արևմտյան հատուկ ծառայությունները, մասնակից են և՛ Լուկաշենկոն, և՛ ՌԴ

ԳՇ պետը, և՛ կրեմլյան որոշակի «աշտարակներ», և՛ ռուսական օլիգարխիայի տուզեր, մեդիա շրջանակներ...

Անգամ կարգախոս է շրջանառվել ՝ «Գալդ նշանավորվեց այն «Կուրսկի» ողբերգությամբ, վախճանդ էլ այս Կուրսկի ողբերգությամբ կլինի»:

Բայց նման օպերացիաները, եթե առավելագույնը 72 ժամում հաղթանակ չեն ապահովում, դատապարտված են կրախի:

Դա աքսիոմա է:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2126

Մեկնաբանություններ